Wednesday, July 27, 2011

Ռուս փորձագետ. Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը կարելի է ուղղակի դեն նետել

News.am. 27-7-2011- Բավական դժվար է հասկանալ՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք ընդհանրապես Ադրբեջանի տարածքում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Նրա խոսքով, արդեն գոյություն ունի նոր կայանների հայեցակարգը, որոնք պետք է փոխարինեն հներին։
Փորձագետը նշեց, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը վաղուց արդեն հնացել է, դրա գործարկման համար շատ միջոցներ պետք է ծախսվեն, գումարած՝ այդ ամենի համար պետք է վճարել Ադրբեջանին։
«Եթե ես Ռուսաստանի նախագահը լինեի, Ադրբեջանի հետ այս թեմայով ընդհանրապես չէի խոսի։ Այդ կայանը պետք է թողնել նրան, ինչ ուզում են, թող անեն»,- ասաց Խրամչիխինը։
Նշենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության գնի շուրջ։ Այդ նպատակով Բաքու է մեկնել Ռուսաստանի Պնախարար Անատոլի Սերդյուկովը, սակայն բանակցությունները դեռեւս հաջողությամբ չեն պսակվել։
Ինչպես հայտնում է հայտնում է «Արգումենտի.ռու»-ն՝ Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է վարձակալության համար վճարել անուղղակի տարբերակով, այն դեպքում, երբ Բաքուն պնդում է, որ վճարումներն ուղղակիորեն կատարվեն։ Բացի այդ, «Նեզավիսեմայա գազետայի» աղբյուրի տեղեկացմամբ, Բաքուն մտադիր է բարձրացնել ռադիոլոկացիոն կայանի վարձակալության վճարի չափը։

No comments: