Tuesday, July 19, 2011

Թուրքիայում թուրքերեն է թարգմանվել «Սասունցի Դավիթ» էպոսը

HayNews.am. 19-7-2011- Թուրքիայում թուրքերեն է թարգմանվել «Սասունցի Դավիթ» էպոսը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ենի Շաֆաք» պարբերականը:
Հայկական էպոսն ուսումնասիրել և թուրքերեն է թարգմանել «Քիլիս» համալսարանի թուրքերեն բանասիրության դասախոս, դոցենտ Մեհմեթ Յըլմազը:
Ներկայացնելով իր նոր գիրքը` թուրք դոցենտը նշել է, որ «այն խիստ կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ գրականության մեջ, այլ նաև մեծ արժեք է ներկայացնում արաբների, քրդերի և թուրքերի համար»:
«Սա փորձ է հիշեցնել, որ տարածաշրջանում եղել է և հնարավոր է մշակութային առնչություններ ազգերի միջև»,-հավելել է գրքի հեղինակը:
Նշենք, որ Յըլմազի գիրքը վերնագրված է «Սասունցի Դավիթ էպոսը և դրա առնչությունները թուրք ազգային մշակույթի հետ»:

No comments: