Tuesday, July 19, 2011

«Հրապարակ». Քոչարյանը կվերադառնա, երբ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորները սկսել են բոլոր հնարավոր վայրերում հայտարարել, որ առաջիկայում Քոչարյանը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն։ Կարելի է ենթադրել, որ դա արվում է հենց իր՝ Քոչարյանի գիտությամբ։ «Քոչարյանը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը պահանջի»,- ասում են նրա մտերիմները՝ չմանրամասնելով, թե դա երբ է լինելու և ինչ պարագայում։ Հիշեցնենք, որ ժամանակին էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարում, որ հետ կգա, եթե ազգովին խնդրեն։

No comments: