«Լրագիր» 20-7-2011- Հուլիսի 20-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել արտագաղթի թեմայով, վիճակագրություն ներկայացրել, վերլուծել պատկերը, եզրակացրել, որ Հայաստանն ամենեւին էլ չի դատարկվում, ինչպես իր ընդդիմախոսներից շատերն ու Ադրբեջանն են ասում:Բայց, արդարության համար պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ հայտնել է արտագաղթի վերաբերյալ մտահոգություն եւ ընդունել, որ վերջին տարիներին տարեկան մոտ 27-29 հազար մարդ հեռանում է Հայաստանից:
Հատկանշական է սակայն, որ Սերժ Սարգսյանն արտագաղթի մասին խորհրդակցության շրջանակում որեւէ բառով չի հիշատակել նաեւ Հայաստանում արտագաղթին նպաստող բավական ծավալուն մի ծրագրի, որն իրականացնում է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը: Խոսքը Հայաստանի քաղաքացիներին Ալթայ ներգրավելու ծրագրի մասին է, որի շրջանակում Ռուսաստանը Հայաստանում հերթագրում է քաղաքացիների, նրանց խոստանում աշխատանք, բնակարան, քաղաքացիություն, եւ ընտանիքներով տանում Սիբիր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment