Thursday, July 21, 2011

Այաթոլլահ Ա. Խամենեի. Պետք է խթանել օգտակար գրքերի տարածումն Իրանում

Panorama.am. 20-7-2011- ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ա. Խամենեին այսօր Իրանի խոշորագույն գրադարանների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անբավարար է գնահատել գրքերի հրատարակության և ընթերցանության մակարդակը երկրում: Այս մասին հաղորդում է «ILNA» իրանական գործակալությունը:

Այաթոլլահ Ա. Խամենեին նշել է, որ երկրում ԶԼՄ-երը հաճախ ակտիվորեն գովազդում են սակավ կարևորության, նույնիսկ վնասակար արտադրանքներ, բայց առողջ մտքեր քարոզող գրքերի համար պատշաճ գովազդ չի իրականացվում: Գերագույն առաջնորդը հավելել է նաև, որ գրքի շուկայում երբեմն մշակութային քողի ներքո իսլամական գաղափարախոսությունից շեղված քաղաքական գործարքներ են իրականացվում:

Այաթոլլահ Ա. Խամենեին կարևոր է համարել, որ մշակութային հաստատությունները լրջորեն վերանայեն իրենց գործելակերպը՝ խթանելով օգտակար գրքերի տարածմանը, ինչպես նաև հասարակության, հատկապես՝ պատանիների ու երիտասարդության շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացմանը:

No comments: