Wednesday, July 27, 2011

Ադրբեջանի «սև ցուցակ»-ը կհամալրվի

Panorama.am. 27-7-2011- Ադրբեջանի արտգործնախարարությունը զբաղվում է Արցախ այցելած արտասահմանցիների հարցով: Այս մասին «Դեյ.ազ»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Փոլուխովը:
Ադրբեջանական կողմին, մասնավորապես, հետարքրել է բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ` 7 երկրներ ներկայացնող 35 արտասահմանցիների այցը ԼՂՀ:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հետաքննություն կանցկացնի՝ պարզելու այն անձանց ինքնությունը, ովքեր անօրինական ձևով այցելել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ»,- ասել է Փոլուխովը:

No comments: