Saturday, July 16, 2011

Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել «քրդական ինքնավարության» դեմ

Tert.am. 15-7-2011- Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել քուրդ քաղաքական գործիչների՝ «Ժողովրդավարական ինքնավարություն» հռչակելու որոշման դեմ։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, ներկա պահին դատախազությունն ուսումնասիրում է «Ժողովրդավարական ինքնավարություն» հռչակելու մասին հայտարարության տեքստը։ Եվ եթե դրանում հայտնաբերվեն «հանցանշաններ», ապա դատական գործ կսկսվի։
Նշենք, որ երեկ Դիարբեքիրում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության և «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» ներկայացուցիչների ժողովի ժամանակ հայտարարություն էր ընդունվել «Ժողովրդավարական հասարակություն» հռչակելու մասին։
«Մենք նշում ենք, որ ունենք համապատասխան ուժ և կամք մեզ ղեկավարելու համար։ Ժողովրդավարական ինքնավարությունը ոչ թե միայն քուրդ, այլև Թուրքիայում բնակվող բոլոր ժողովուրդների՝ իրենց հավատքն ու մշակույթն ազատորեն արտահայտելու լուծման մոդել է»,– նշվում է հայտարարությունում։

No comments: