Saturday, July 16, 2011

Արդյո՞ք Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ

Tert.am. 15-7-2011- Ռուսաստանը նշանակալի դերակատարություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայֆայի համալսարանի և Ադրբեջանի դիվանագիտական համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շեֆերը։
Մեկնաբանելով Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վերջին հանդիպումը՝ Շեֆերն ասել է, թե որոշ պայմաններ խանգարեցին ցանկալի արդյունք ապահովել Կազանում։
«Նախ և առաջ՝ Պուտինն ու Մեդվեդևը։ Չեմ կարծում, թե Պուտինը թույլ կտա Մեդվեդևին նախագահության օրոք նշանակալի դիվանագիտական բեկում ապահովել։ Եվ երկրորդ, արդյո՞ք Ռուսաստանն իսկապես շահագրգռված է այդ հակամարտության կարգավորմամբ։ Քանի որ այդ հակամարտությունը լիովին հանգուցալուծված չէ, այն լծակ է հանդիսանում Ռուսաստանի ձեռքին»,– ասել է փորձագետը։

No comments: