Tuesday, July 26, 2011

Բջջային հեռախոսով կարելի է հայերեն Աստվածաշունչ կարդալ

News.am. 26-7-2011 - Ծրագրավորող, բլոգեր Արմեն Մկրտչյանը ստեղծել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս Աստվածաշունչը հայերեն լեզվով կարդալ բջջայինի միջոցով։ Ա. Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը պատրաստել է շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ Աստվածաշնչի հայերեն տեքստային տարբերակը գտել է ինտերնետից եւ պատրաստել դրա բջջային տարբերակը։
«Ծրագիրը գրված է Flash ծրագրով, իսկ ներկայումս հեռախոսների մեծամասնությունը բացում է Flash ֆայլեր»,-ասաց Ա. Մկրտչյանը՝ նշելով, սակայն, որ ծրագիրը նախատեսված է սովորական հեռախոսների, ոչ սմարթֆոնների համար։
Ծրագիրն առայժմ ներառում է Աստվածաշնչի միայն Նոր կտակարանի հատվածը։ Ինչ վերաբերում է Հին կտակարանին, ապա առաջիկայում ծրագրավորողը նպատակ ունի ստեղծել այն, որը հնարավոր կլինի միանգամից կարդալ սմարթֆոնների միջոցով։

No comments: