Tuesday, July 26, 2011

ԻԻՀ նախագահը այսօր Մեջլիսին է ներկայացնելու չորս նախարարների թեկնածուներին

Խորհրդարանական հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ սեյեդ Մուհամեդ Ռեզա Միրթաջէդդինին լրագրողներին իրազեկել է այն մասին, որ երեքշաբթի օրը՝ հուլիսի 26-ին, ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեժադը Մեջլիսի քննարկմանն է ներկայացնելու չորս նախարարների թեկնածուներին: Այս մասին հաղորդում է իրանական «Fars» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԻԻՀ առևտրի և հանքարդյունաբերության, նավթի, սոցիալական աջակցության և զբաղվածության, ինչպես նաև` սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները ղեկավարել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատարները: Այժմ Մեջլիսը պետք է իր վստահության քվեն տա կառավարության կողմից ներկայացվող չորս նախարարների թեկնածուներին:

No comments: