Tert.am. 26-7-2011- Բացառվում է, որ առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի միջև սկսվի ազատ ապրանքաշրջանառություն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը։Նշելով, որ Բաքուն շատ զգուշորեն է մոտենալու Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվելիք ազատ ապրանքաշրջանառության մասին համաձայնագրին, Մուստաֆաևն ասել է. «Կարծում եմ՝ դրա համար կպահանջվի որոշ ժամանակ։ Մեր ազգային ընկերությունները պետք է հնարավորություն ունենան ամրապնդել իրենց դիրքերը»։
Շահին Մուստաֆաևն ընդգծել է, որ ներկա պահին Ադրբեջանի համար առաջնային է ներքին արտադրության զարգացումը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment