Wednesday, July 27, 2011

«Բուշերը» պաշտոնապես կգործարկեն օգոստոսի վերջին

News.am. 26-7-2011- Մահմեդական ռամադան ամսվա ավարտին, որը կվերջանա օգոստոսի 30-ին, նախատեսվում է անցկացնել իրանական առաջին՝ «Բուշեր» ԱԷԿ-ի գործարկման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հուլիսի 26-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը։
Նշենք, որ Ռուսաստանն ու Իրանը 1992-ին միջկառավարական համաձայնագիր էին կնքել ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման եւ Իրանի տարածքում ատոմակայանի զինման մասին: 1995-ի հունվարին ստորագրվել է պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը պարտավորվել է կառուցել «Բուշեր» ատոմակայանի առաջին բլոկը:

No comments: