Saturday, July 16, 2011

Էրդողանը փոխհատուցման հերթական դատն է շահել քուրդ կին պատգամավորի նկատմամբ

News.am. 16-7-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընդդիմախոսների դեմ ներկայացրած փոխհատուցման հերթական դատական հայցն է շահել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Գյուլթան Քըշանաքի դեմ 10 հազար լիրա փոխհատուցման պահանջով դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը՝ Էրդողանի փաստաբանը, պնդել է, թե Քըշանաքը 2011-ի մայիսի 13-ի իր հայտարարության ժամանակ անձնական վիրավորվանք է հասցրել վարչապետին։
Դատարանը մասնակի է բավարարել հայցը՝ պարտադրելով քուրդ կին պատգամավորին վճարել 6 հազար (4 հազար ԱՄՆ դոլար) լիրիա փոխհատուցում։

No comments: