Saturday, July 16, 2011

Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ խնդիրը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հուլիսի 15-ին Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը, շնորհավորելով Զանիերիին ընտրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա այդ կազմակերպության նպատակների իրագործման գործում:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտների վերաբերող հարցեր, կարծիքներ փոխանակել ԵԱՀԿ բարեփոխումների մասին:
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ԵԱՀԿ դերին` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ կշարունակի իր ակտիվ մասնակցությունը այդ կազմակեպության գործունեությանը:
Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերն այդ գործընթացում:
Սկսված երկխոսությունը շարունակելու համար Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին հրավիրել է Հայաստան:

No comments: