Monday, July 18, 2011

Հայկական և թուրքական լոբբիները պատրաստվում են հերթական առճակատմանը

Tert.am. 18-7-2011- Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կայքում հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20–ին պատրաստվում է քվեարկության դնել կրոնական ազատությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը և ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականի հետ և հորդորել, որպեսզի նրանք պաշտպանեն այդ նախագիծը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ փոփոխությունը նման է Սենատ մտցված եկեղեցիների վերադարձի մասին թիվ 306 բանաձևին, որը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաև հայերին, ասորիներին, հույներին և այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նաև նկատում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ջանք չի խնայում այս բանաձևը տապալելու համար:

No comments: