Monday, July 18, 2011

Թուրքերը հարձակվել են քրդական կուսակցության գրասենյակների վրա. կան վիրավորներ

Tert.am. 18-7-2011- Թուրքիայի մի շարք քաղաքներում օրեր առաջ զոհված 13 թուրք զինվորների հիշատակի համար կազմակերպված երթերի ընթացքում գրանցվել են միջադեպեր. մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք անձինք, այդ թվում`ոստիկաններ: Կան ձերբակալվածներ:
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, Անկարայում, Բուրսայում, Ստամբուլում, Այդընում, Մերսինում, Սաքարիայում, Քոջաելիում, Էլազըղում և Մալաթիայում կազմակերպված երթերի ընթացքում առանձին խմբեր, բղավելով ցեղապաշտական և հակաքրդական կոչեր, հարձակվել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության շրջանային գրասենյակների վրա:
Թուրքերը կուսակցության գրասենյակների վրա նետվել են քարեր և գազային ռումբեր, ինչի հետևանքով մի քանի քրդեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Որոշ քաղաքներում ամբոխին սադրանքներից զերծ պահելու և հարձակումները կանխելու համար իրավապահները շրջափակել են քրդական կուսակցության գրասենյակները:
Ըստ CNNTurk-ի` Մերսինում ցուցարարներին հանդարտեցնելու ժամանակ իրավապահների վրա նետվել են քարեր, ինչի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել 10 ոստիկան:

No comments: