Wednesday, July 6, 2011

Հունաստանը Կիպրոսի հյուսիսային հատվածն անվանել է «թուրքական հանրապետություն»

Tert.am. 6-5-2011-Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը Կիպրոսի հյուսիսային հատվածն անվանել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»։ Այս մասին գրում է թուրքական Milliyet օրաթերթը՝ վկայակոչելով կիպրական Fileleftheros պարբերականը։
Fileleftheros–ի փոխանցմամբ՝ Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբը Եվրամիության HELBROC զորախմբի 5–ամյա գործունեության վերաբերյալ կազմած տեղեկագրում թուրքական զորքերի կողմից 1974 թվականից ի վեր օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածին անվանել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»։
Կիպրական պարբերականը, տեղի ունեցածը որակելով որպես «հունական վրիպում», նշում է, որ այդ ամենը շատ հարցերի տեղիք է տալիս։
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ողջ աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան։

No comments: