Tuesday, July 19, 2011

Ալիևի և Սարգսյանի պատասխանները տարբեր են լինելու. Մելիք-Շահնազարյան

HayNews.am. 19-7-2011- Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների վերջերս տարածած այն մարազմատիկ տեղեկությանը, որի համաձայն իբրև «հայկական կողմը գետով Ադրբեջան է ուղարկել պայթուցիկով խաղալիք, որը պայթել է 13-ամյա աղջկա ձեռքում՝ վերջինիս սպանելով»:
Ըստ Մելիք Շահնազարյանի՝ Ադրբեջանը բանակցային գործընթացը կանխելու նպատակով օգտագործում է ցանկացած հարմար առիթ ու ապատեղեկատվություն է ներկայացնում միջազգային հանրությանը. «Հարևան երկրում իրականացվում է քարոզչություն, թե հայերն ամենավայրագ ազգն են»:
Բանախոսը նշել է. «Հնարավոր է պայթյուն իրոք եղել է ու երեխան դրա զոհն է դարձել, սակայն ծեծաղելի է դրա հետքերը փնտրել Հայաստանում:
Խոսելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին ուղարկված ուղերձների մասին, որտեղ ներկայացվել էր Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ մի քանի առաջարկ, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է. «Ադրբեջանական կողմն անմիջապես չի պատասխանել, իսկ ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ առաջիկա օրերին կպատասխանի Մեդվեդևին: Վստահ եմ, որ Ալիևի և Սարգսյանի պատասխանները տարբեր են լինելու»:

No comments: