Saturday, July 9, 2011

Բաքուն հայամետ հրապարակման պատճառով բողոքի նոտա է հղել Կիևին

Tert.am. 8-7-2011- Կիևում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի արտգործնախարարությանը։ Այս մասին SalamNews–ին ասել է Ադրբեջանի արտգործնախաարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը։
Պոլուխովը նշել է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուկրաինական İmage պարբերականը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ «իրականությանը չհամապատասխանող» տեղեկություններ։
«Ուկրաինական Image միջազգային բիզնես-ամսագրի հատուկ համարը հրապարակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ։ Այդ համարն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։ Նման գործողությունները կանխելու համար մեր դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել ուկրաինական կողմին»,– ասելէ Պոլուխովը։
Նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև այցին ընդառաջ` ուկրաինական Image միջազգային բիզնես-ամսագիրը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի աջակցությամբ լույս էր ընծայել ամբողջությամբ Հայաստանին և Ղարաբաղին նվիրված հատուկ համար:

No comments: