Ընդգծելով, որ բանակցային գործընթացում ամեն ինչ Ադրբեջանից կախված չէ, Մամեդյարովը նշել է, որ պետք է սպասել նաև Երևանի պատասխանին։
«Սակայն մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի այն կետը, երբ բոլորը կհասկանան, որ առկա իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում՝ մեր հարևաններին»,– ասել է Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում Երևանին և Բաքվին էր փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված առաջարկները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment