Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ զորամասերից մեկի երեք սպաներ ինտերնետում տեղադրել են մի տեսանյութ, որում նշվում է այն մասին, թե ինչ մակարդակի է հասնում ադրբեջանցի բարձրաստիճան սպաների՝ կոռոպցիոն սկանդալներում ներգրավվածությունը: Տեղադրված տեսանյութում ադրբեջանական բանակի ավագ սպաները և զինվորները ասում են, որ իրենք ստիպված են եղել իրենց սեփական միջոցներով ձեռք բերել շինարարական նյութեր, որպեսզի կարողանան վերանորոգել իրենց` ուժգին քամուց քանդված զորանոցները:
«Հրամանատարը ասել է, որ մենք մեր ուժերով պետք է վերանորոգենք զորանոցը` օգտագործելով մեր աշխատավարձային քարտերը»-տեսանյութում նշում էին ադրբեջանական բանակի սպաները:
«PRESS-TV»-իի փոխանցմամբ, սա այդ զորամասում գրանցված առաջին դեպքը չէ: Առկա են բազմաթիվ զեկույցներ ադրբեջանական բանակում արձանագրված մեծ թվով կոռուպցիոն փաստերի մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment