Wednesday, July 27, 2011

Թուրքիան չի բացի սահմանը, քանի դեռ Ղարաբաղը չի վերադարձվել

Bnaban.am. 26-7-2011- Ներկայացնում ենք Թուրքիայի խորհրդարանի անդամ Ահմեդ Կենան Թանրիկուլուի հարցազրույցը կրճատումներով, որ տպագրվել է Gun.az կայքում.

- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիա կատարած իր վերջին այցելության ժամանակ բարձրացրել է Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը: Այդ հարցը կարո՞ ղ է մտցվել օրակարգ:
- Ինչպես գիտեք, սահմանը փակ է Ղարաբաղի օկուպացման պատճառով: Անիմաստ է այս հարցը մտցնել օրակարգ, քանի դեռ Ղարաբաղը չի վերադարձվել: Մենք մեր ադրբեջանցի եղբայրներին խոսք ենք տվել և խոստումը դրժելը կնշանակի աջակցել Հայաստանին: Ով որ կխառնվի այս խաղին, գործ կունենա թուրք ազգության հետ:

- Ի՞ նչ կարող եք ասել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և Հայաստանի միջև կապի մասին:
- Այն փաստը, որ PKK-ն ազատ գործում է Հայաստանում, որ այն ունի ԶԼՄ-ներ մուտք գործելու հնարավորություն, ԱՍԱԼԱ-ի և PKK-ի համագործակցությունը, Հայաստանի և PKK-ի միջև մի քանի համաձայնագրերի ստորագրումը, «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» կարգախոսի ներքո կատարվող գործողությունները այդ կապի օրինակն են:

- Ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի ձախողումը արդյո՞ ք վտանգ է ստեղծում տարածաշրջանում:
- Հայաստանի փչացած քաղաքականությունը մեծ վտանգ է առաջացնում տարածաշրջանում: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը պետք է ավելի կոշտանա:

- Արևմուտքը բարձրացնում է սահմանը բացելու հարցը` առանց Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու: Ինչ եք կարծում, ո՞րն է պատճառը:
- Մենք գիտենք, որ հայկական լոբբին մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ի և Եվրեմիության վրա: Մյուս նախագահների նման Օբաման ևս խոստացել է ճանաչել «Ցեղասպանությունը», որպեսզի ունենա հայկական սփյուռքի քվեները:
Պետք չէ զարմանալ ԱՄՆ-ի` Հայաստանի նկատմամբ նման համակրանքից: Հետաքրքիր է այն, որ Բիլ Քլինթոնը նամակ էր ուղարկել Ներկայացուցիչների պալատի ղեկավարին` խորհուրդ տալով, որ Պալատ ներկայացված օրենքը չընդունվի: Այստեղ կա մի նուրբ քաղաքականություն:

No comments: