Wednesday, July 27, 2011

Բաքվի ագահությունը անպատիժ չի մնա

Asekose.am. 27-7-2011- Ադրբեջանը համաձայնվել է երկարացնել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալությունը Ռուսաստանի համար, սակայն ավելի կոշտ պայմաններով: Մեկնաբանելով այդ իրավիճակը, «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իրեն խելամիտ չպահի, լինի ագահ, ապա դա կարող է բերել պատասխան միջոցների: «Մասնավորապես, մենք կարող ենք վերանայել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները: Այն դեպքում, եթե Ադրբեջանը մշտապես մեզ խեղդի վարձավճարով, ինչն անխուսափելիորեն կբերի Գաբալայից Ռուսաստանի հեռանալուն, ապա ներքաղաքական և արտաքին քաղաքական առումով դա կբերի ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական կապերի առավել ամրապնդմաը, ինչն օգտակար չի լինի Ադրբեջանի համար: Այնպես որ, կարծում եմ, Բաքում պետք է զսպի ախորժակը, իսկ չափազանց յուղոտ բլիթ կուլ տալու Բաքվի ձգտումը կարող է շատ վատ ավարտվել Ադրբեջանի համար», – նշել է Կորոտչենկոն:

No comments: