Thursday, July 14, 2011

Թուրք և ամերիկացի մտավորականները դատի են տալիս Թաներ Աքչամին

Թուրք և ամերիկացի մտավորականները պատրաստվում են հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի։ Այս մասին թուրքական «Վաթան» օրաթերթի հետ զրույցում ասել է Յուտա համալսարանից Հաքան Յավուզը, ով մեկն է այն մտավորականներից, որոնց Աքչամը մեղադրում է Թուրքիայի իշխանություններից կաշառք ստանալու մեջ։
«Մենք մեր աշխատավարձերը ստանում ենք համալսարանից։ Հայտնի է նաև, թե ումից է գումարներ ստանում Աքչամը։ Նա մեզ թիրախ դարձրեց դաշնակցականների և հնչակյանների համար։ Մեր կյանքն այժմ վտանգված է։ Որոշել ենք Աքչամի դեմ պայքարել իրավական հարթության վրա։ Դատարան ենք դիմելու»,– ասել է Հաքան Յավուզը։
Ընդգծելով, որ Աքչամը ֆինանսավորվում է հայկական Սփյուռքի կողմից, թուրք դասախոսն ասել է. «Մենք մեր աշխատավարձերն ստանում ենք ամերիկյան համալսարաններից և որևէ առնչություն չունենք Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հետ։ Աքչամն իր աշխատավարձն ստանում է հայկական Սփյուռքի ջանքերով հիմնադրված ամբիոնի կողմից։ Եթե խոսքն ակադեմիական անաչառության մասին է, ապա ոչ թե մեր, այլ Աքչամի գործունեությունը պետք է դնել հարցականի տակ»։

No comments: