Thursday, July 14, 2011

Էրդողանի նոր կառավարությունը վստահության քվե ստացավ

HayNews.am. 14-7-2011- Թուրքիայի նոր կառավարությունը վստահության քվե է ստացել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գլխավորող Թայիփ Էրդողանի առաջարկած կառավարության կազմը հավանություն է գտել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Վարչապետ Էրդողանի նոր կառավարության կազմի օգտին են քվեարկել 550 պատգամավորական մանդատ ունեցող ԹԱՄԺ-ի 322 անդամները:
Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 12-ին կայացած ընտրություններում վստահ հաղթանակ էր տարել:
Թուրքիայի կառավարության կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:

No comments: