Wednesday, July 27, 2011

Լեհաստանի նախագահը ժամանում է Հայաստան

Tert.am. 26-7-2011- Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նախագահներ Սարգսյանի և Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն և երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:

No comments: