Saturday, July 30, 2011

Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից. Էհուդ Բարաք

News.am. 29-7-2011- Իսրայելը, այնուամենայնիվ, պետք է ներողություն խնդրի Թուրքիայից` Գազայի հատված ուղեւորվող թուրքական Mavi Marmara նավի հարձակման համար, որի հետեւանքով 9 թուրք էր մահացել: Այս մասին այսօր`, ոհւլիսի 29-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հավելելով, որ հակառակ դեպքում, ՑԱԽԱԼ-ի զինվորներն ու սպաներին սպասվում է հետաքննություն եւ դատական հայցեր:
«Խոսքն այն մասին չէ, որպեսզի ներողություն խնդրենք Գազայի հատվածի շրջափակման կամ նավի գրավման համար: Ներողություն պետք է խնդրել այն սխալների համար, որոնք կատարվել են նավը թուրքական գրավելու ժամանակ եւ մենք իսկապես դրա համար ափսոսում ենք»,- ասել է Բարաքը, ով այս պահին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:

«Ինձ դա դուր չի գալիս: Բայց այնքան էլ վատ չի լինի, եթե մենք ընդունելի հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում են անկայուն Եգիպտոսը, նյարդային Սաուդյան Արաբիան եւ թշնամական Իրանը»,- ասուլիսում ասել է Իսրայելի Պնախարարը:

No comments: