Saturday, July 16, 2011

Ռոբերտ Բրադկե. ԱՄՆ հավատարիմ է ԼՂ հակամարտության շուրջ խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը

News.am. 16-7-2011- ԱՄՆ հավատարիմ է ԼՂ հակամարտության շուրջ խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը։ Այս մասին հուլիսի 16-ին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, հայտնում է Trend-ը։
«Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը զրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ նրանց կոչ անելով հաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի հիմնարար սկզբունքները»,- ասել է Բրադկեն։
«Մենք գտնվում ենք մեր առաքելության միջնամասում, որը մեկնարկել էր ընթացիկ շաբաթ։ Երկուշաբթի մենք հանդիպել էինք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետ Վիլնյուսում հանդիպել ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ, իսկ Բաքվում բանակցություններ ենք վարել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, այսօր կլինենք Երեւանում, երկուշաբթի կհանդիպենք Հայաստանի նախագահի հետ եւ կավարտենք մեր առաքելությունը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն։ Բաքվի հանդիպումների արդյունքների մասին նա որեւէ մեկնաբանություն չի տվել։

No comments: