«Ռեգնում»–ը գրում է, որ հաղորդագրության հեղինակները ասում են, թե հակահայ հիստերիայի շրջանառությունը պայամանավորված է օրենսգրքում Վարաստանի խորհդարանի արած փոխփոխություններով, որի համաձայն հայկական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ է շնորհվում և ավելի ուշ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններով, որով հրաժարվում են ավելի վաղ խորհրդարանում ընդունված և նախագահի կողմից ստորագրված փոփոխություններից։
Ջավախքցիների ռուսաստանյան սփյուռքը դիմում է Վրաստանի հայկական համայնքին, Թբիլիսի քաղաքի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև իրավապաշտպան և այլ շահագրիռ կազմակերպություններին՝ հայտնաբերել, հավաքել և իրենց հանձնել հավաստի փաստեր այն հայերի մասին, ովքեր ենթարկվում են ճնշումների ազգային և կրոնական հողի վրա։
–Մենք խոստանում ենք, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները մեր հայրենակիցների պաշտպանության համար, ինչպես նաև միջոցներ կձեռնարկենք ճնշելու ազգամիջյան լարվածությունը,–ասված է փստաթղթում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment