Tuesday, July 19, 2011

«Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստվում է դատական գործ հարուցել բանակի թերությունները մերկացրած սպաների դեմ»

Panorama.am. 19-7-2011- Ադրբեջանական բանակում տիրող կոռուպցիայի և ապօրինությունների մասին «Բիզիմ յոլ» թերթին նամակ հղած երեք սպաների հարցով Բաքվում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ ՊՆ դաստիարակչական գործերի գծով վարչության պետ Վագիֆ Մեմեդովը բողոք հայտնած սպաների ծառայության մեջ «մի շարք ապօրինություններ է հայտնաբերել»:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ կապիտան Ռասիմ Գասիմովն, իբրև, ծեծի է ենթարկել իր ենթակայության տակ գտնվող ծառայողական պարտականությունները կատարող երկու զինվորների, և որ նրա անձնական իրերի մեջ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք, նույնիսկ` թեթև թմրանյութ ծխելու սարք է հայտնաբերվել:
Նրա խոսքերով` սպաների բողոքի հարցով ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել, բայց առայժմ սպաների նկատմամբ գործ չի հարուցվել: Նա նաև ասել է, որ բանակում տիրող ապօրինությունների մասին պատմող տեսանյութում մյուս երկու սպաները` Շահլար Ռզաևն ու Ռամին Գասըմովը, իբրև, խոստովանել են, որ իրենք այդ սադրանքին տրվել են խաբեությամբ:
Է. Սաբիրօղլուն լրագրողներին ասել է, որ Վ. Մեմեդովը սպաների աշխատավարձի քարտերի` վերանորոգման նպատակով օգտագործվելու փաստ «չի հայտնաբերել», ինչի մասին ահազանգ էր եղել:
«Այսպիսով` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, խրախուսելու փոխարեն, պատժում է սեփական բանակի ամոթը մերկացնող սպաներին»,- եզրահանգում է bizimdovr.az-ը:

No comments: