Saturday, July 16, 2011

Ամերիկացի սենատորներն առաջարկում են Հարավային Կովկասի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայել

News.am. 15-7-2011- Ամերիկացի սենատորներ Ջոն Քիլը եւ Մարկ Քըրքը անհանգստություն են հայտնել Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու մասին հնարավոր համաձայնագրի առնչությամբ՝ նշելով, որ Անկարան Իսրայելի հետ լարված հարաբերությունների մեջ է եւ հարաբերություններ ունի Իրանի հետ, հայտնում է Asbarez թերթը։
Սենատորները հուլիսի 12-ին նամակով դիմել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտային եւ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որում երաշխիքներ են պահանջել առ այն, որ «թուրքական կազմակերպությունները չեն զբաղվում կամ չեն կասկածվում» ԱՄՆ օրենքներին չհամապատասխանող որեւէ գործունեության մեջ։
Սենատորները նշել են, որ ռադարի տեղակայման ամենաօպտիմալ տեղը Հարավային Կովկասն է, եթե համակարգը նախատեսված է իրանական հնարավոր հարվածից պաշտպանվելու համար։

No comments: