«Գանձասարը հայտնի վանք է, և այդ տեսակ աշխատանքներն արդեն իրենց վատ նախադեպերն ունեն,- ասաց նա։- Եվ վաղը մենք կունենանք 2011թ. Գանձասար եկեղեցու շրջապարիսպ։ Սա հանցագործություն է նաև այդ բարերարների նկատմամբ, քանի որ էդ մարդիկ չունեն որևէ շահ՝ բացի իրենց անձնական փառասիրությունը բավարարելու համար տեղադրվող արձանագրության տախտակներից»։
Որպես օրինակ՝ նա ցուցադրեց Արցախի Ասկերանի շրջանի Շոշկա վանքի լուսանկարները՝ հին և նորոգված տարբերակներով։ Ըստ նրա՝ հիմա եկեղեցին բոլորովին չի արտացոլում իր նախնական կառույցի ոգին, և հիմա եկեղեցու ներսում տեղադրված արձանագրությունն է միայն, որից կարող ենք տեղեկանալ, որ այն 1678թ. կառույց է։ Շոշկա վանքի երկլեզու արձանագրության մեջ, ըստ հուշարձանագետի, մեկ լեզվում բոլորովին չի էլ նշված, թե որ թվին է եկեղեցին հիմնադրվել, այլ միանգամից նշվում է, թե ով է նորոգել և երբ։ «Հայոց թվականով ՌՃԷ, հաշվված Քրիստոսի ծննդից հետո, ասվում է, մինչդեռ մենք դարեր շարունակ ազգային թվականով էինք թվագրում, իսկ ըստ դրա՝ պիտի լիներ ՌՆԾԶ՝ ազգային թվականով։ Նորից պետք է նշել՝ արմատներից հեռացած է»,- ասաց նա։
«Ես տեսնում եմ, որ նույնն է կատարվում Գանձասարի պարագայում»,- ասաց հուշարձանագետը՝ նշելով, որ ոչ միայն պետք է ընդհատել պարսպի նմանատիպ նորոգումն, այլև համակարգային մոտեցմամբ մշակել մշակութային արժեքների նորոգման չափանիշների խախտման համար խիստ պատիժներ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment