Thursday, July 14, 2011

Ամերիկացի սենատորներն անհանգիստ են Թուրքիայի հետ ռադարային գործարք կնքելու հավանականությամբ

News.am. 14-7-2011- ԱՄՆ երկու առանցքային սենատորներ անհանգստություն են հայտնել Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայան տեղակայելի մասին հնարավոր համաձայնագրի վերաբերյալ` հաշվի առնելով Թուրքիայի լարված հարաբերություններն ՆԱՏՕ-ի դաշնակից Իսրայելի եւ հարաբերություններն Իրանի հետ: Այդ մասին գրում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն` հղում անելով France-Presse գործակալությանը:
Հանրապետական սենատորներ Ջոն Քայլն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետային եւ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին խնդրել են գրավոր երաշխիքներ տրամադրել, որ հնարավոր գործարքի դեպքում Х-դիապազոնում աշխատող ռադարի հավաքած տվյալներն անմիջականորեն հասանելի կլինեն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից Իսրայելին:
Սենատորները նաեւ երաշխիքներ են պահանջում, որ թուրքական սուբյեկտները չեն մասնակցում կամ չեն կասկածվում Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի զսպմանն ուղղված ԱՄՆ-ի տարբեր օրենքներին հակասող գործունեության մեջ:
Սենատորները պնդում են նաեւ, որ հզոր ռադարը պետք է շահագործեն միայն ամերիկացիները եւ դա պետք է հաստատի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Քիրքն ու Քայլը նաեւ կասկած են հայտնել, թե Թուրքիայում ռադարի տեղակայումը կապահովի Իրանի բալիստիկ հրթիռներից ԱՄՆ-ի պաշտպանությունը: Նրանք, հղում անելով ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության գործակալության անցկացրած ուսումնասիրությանը, նկատել են, որ Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարվածից պաշտպանվելու համար ռադարի տեղակայման լավագույն տեղը Հարավային Կովկասն է:

No comments: