Thursday, July 28, 2011

Ամենամեծ ուղեղն ունեն Սկանդինավիայի բնակիչները. գիտնականներ

Tert.am. 27-7-2011- Երկրագնդի հյուսիսային շրջանների բնակիչների ուղեղներն ու աչքերը այլ տարածքների բնակիչների համեմատ ավելի մեծ են, քանի որ մեծ ուղեղով ու աչքերով ավելի հեշտ է դիմակայել ցրտաշունչ ձմեռներին: Այդպիսի եզրահանգման են եկել ՕքսՖորդի համալսարանի մասնագետները, հաղորդում է Reuters-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են 12 տարբեր ժողովուրդների 55 ներկայացուցչի աչքերի ու գլխուղեղի ծավալները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան հեռու են մարդիկ բնակվում էկվատորից, այնքան նրանց ուղեղի ծավալը մեծ է: Բայց ոչ այն պատճառով, որ նրանք ավելի խելացի են, այլ քանի որ նրանց ուղեղին անհրաժեշտ է ավելի շատ վիզուալ տեղեկատվություն ստանալ՝ հյուսիսային շրջաններում լույսի ցածր ինտենսիվության պատճառով:
Հետազուտության ընթացքում ուսումնասիրվել են Անգլիայի, Ավստրալիայի, Կանարյան կղզիների, Չինաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Քենիայի, Միկրոնեզիայի, Սկանդինավյան երկրների, Սոմալիի, Ուգանդայի և ԱՄՆ-ի բնակիչների ուղեղի ծավալները: Գիտնականները նաև հայտնել են, որ ամենամեծ ծավալով ուղեղն ունեն Սկանդինավյան երկրներ, իսկ ամենափոքրը՝ Միկրոնեզիայի բնակիչները:



No comments: