Wednesday, July 20, 2011

Կիպրոսի թուրքերն Էրդողանին դիմավորել են ծեծուջարդով

Tert.am. 20-7-2011- Կիպրոսի թուրքերը բողոքի ակցիաներով են դիմավորել երեկ պաշտոնական այցով կղզու հյուսիսային հատված ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարները բարձրաձայնել են հակաէրդողանական կարգախոսներ։
Ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք ոստիկաններ և ակցիայի մասնակիցներ։ Կան նաև ձերբակալվածներ։

No comments: