Thursday, July 28, 2011

Գ. Մինասյան. Երկխոսությունը նպատակ ունի ստեղծել ներուժ, որը կտանի ոչ թե առճակատում, այլ կառուցողականություն

Panorama.am. 28-7-2011- Երկխոսությունը նպատակ ունի ստեղծել ներուժ, որը կտանի ոչ թե առճակատում, այլ կառուցողականություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ով նաև ՀԱԿ-ի հետ բանակցող կոալիցիայի աշխատանքային խմբում է ընդգրկված:
«Մենք ևս փորձ ենք անում ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ ստեղծել այդպիսի մի հարթակ։ Սա հեշտ գործընթաց չէ, քանի որ հետխորհրդային երկրներում այդպիսի բան չկա: Վերջին հանդիպումից հետո իմ գնահատականը դրական է: Եղած խնդիրներն էլ կհարթվեն»,-ասաց Մինասյանն ու ավելացրեց, որ օգոստոսի չորսին նախատեսված արդեն ՀԱԿ-կոալիցիա 3-րդ հանդիպման ժամանակ քննարկվելու է չափազանց կարևոր երկու հարց:
«Չեմ բացառում այս հարցի քննարկումներով պայմանավորված լինեն ողջ գործընթացի հաջողությունները»,-ասաց նա:
Մինասյանը նաև նշեց, որ երկու կողմերը միաձայն որոշում են կայացրել, որ ցանկացած որոշում, որ կառաջարկի կողմերից մեկը, կդրվի քննարկման:

No comments: