ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Մինասյանն ու Ա. Մարտիրոսյանն այս օրերին ստիպեցին հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել Ջավախքի հիմնահարցի վրա:
Նախ` մի քանի խոսք: Հարգարժան պատգամավորները մեկ ժամ չհանդուրժեցին էթնիկ հայկական տարածքում գոնե մեզ համար «ոչ այնքան» օտար լեզվին, արդարացիորեն այն համարեցին որպես բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների, միջազգային իրավունքի հիմնատարրերի կոպիտ ոտնահարում: Կուզենայինք մեր վերնախավին այս օրինակով ևս մեկ անգամ հիշեցնել, որ ջավախահայությունն արդեն 20 տարի է, ինչ ամեն րոպե ու ամեն տեղ զգում է այդ նույն միջազգային օրենսդրության ոտնահարման դառը համը:
Վերջիններիս հասցված վիրավորանքն իրականում անձնական չի կարող դիտվել: Վիրավորանքը հասցեագրված էր համայն հայությանը, իսկ առաջնահերթորեն` մեր պետությանն ու իշխանավորներին: Սակայն այլ բան է, թե մեր պետական այրերն այս ամենն ընկալում են նույնկե՞րպ, թե՞` «Արծվիկն ու Արմենն են էլի, թող լեզուներն իրենց պահեին, նրանք էլ թողեին խոսելու»: Հավատացած եմ, որ հայ գործիչներին հասցված ցանկացած վիրավորանքի ու հալածանքի պատճառները շատերը գուցե փնտրեն հենց այդ մարդկանց մեջ: «Շիրակը թող շատ չփորփրեր, հիմա հանգիստ կգնար-կգար»:
Այո, մեր պայմաններում, ով պայքարում է հանուն իր ազգային արժանապատվության և հալածվում, ինքն է մեղավոր, քանի որ մեր օրերում տղամարդը տեղ չունի: Հիմա ստրուկն է հեղինակությունը, եթե ուզում ես «բարեկամություն», ապա հագիր դիմակդ, կորցրու խիղճդ ու մարդկային այլ հատկություններդ, դարձիր ռոբոտ, գնա և, ինչպես կասեր Մանթաշովը, բոլոր փակ սահմանները կբացվեն քո առաջ:
Այս վիրավորանքներին չպատասխանելը ոչ թե կհանդարտեցնի վիճակը, այլ` իր մեջ ներառելով նորանոր զոհերի, տարածվելու է քաղցկեղի նման: Իսկ, եթե կարծում ենք, թե վրացական կողմը «Թմկաբերդի առումը» չի կարդացել, սխալվում ենք. մեր դեպքում` իր գործընկերոջ վրա չարախնդացողը նույն ճակատագրին է արժանանալու, սա` միանշանակ: Այնպես, որ մի գեղեցիկ օր հերթը հասնելու է մյուսներին, բոլորին, նաև` «ամենաբարձրյալներին»: Ժամանակի խնդիր է: 1930-ականներին հայազգի ողջ իշխանավորները անխնայորեն իրենց գործընկերներին հանձնում էին Չեկայի ու Մեծ Եռյակի ձեռքը, հերթը իրենց էլ հասավ, բոլորին հասավ: Տարբերություն չկա:
Կանացիակերպ այս քաղաքականությունից, ցավոք, վարակվել է նաև հասարակությունը: Այն պայմաններում, երբ տվյալ պետությունը նվաստացնում է քո հայրենակիցներին, երբ քո մտավորականների ու ուսուցիչների ձեռքից խլվում են գրքերն ու զոմբիացվում հենց սահմանի վրա, մարդ ինչպե՞ս, խղճի ի՞նչ չափաբաժնով է գնում Բաթում, ներդրումներ անում, լողափերում մսխում իր ամբողջ տարվա տքնաջան խնայողությունը: Ասում եմ Բաթում, չեմ ասում Անթալիա, որն իսկական ազգային դավաճանություն է: Անթասիբ ու անինքնասեր ենք, վրացին այստեղ մեղավոր չէ: Անցած տարվա թուրք-իսրայելական ծովային առճակատման պատճառով այս տարվա առաջին կիսամյակում իսրայելական զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում, ըստ հրապարակված տվայլների, իջել է 60%-ով: Սա կոչվում է ազգային արժանապատվություն, միաբանություն և թասիբ, իսկ մերը, մերն ուրիշ է: Մենք, սեփական խնդիրներից չարացած, փողերը կազմակերպված տանում ենք Բաթում, ազգովի վրեժ նք լուծում հայրենական իշխանությունների՞ց: Փոխանակ համախմբվենք տեղում և մեր երկիրը փոխենք, թքում ենք, գնում հարստացնում օտար բյուջեն, գալիս և ստրուկի պես շարունակում տքնել ու բողոքել, բողոքել ու ծնել նորանոր դժբախտություններ... Իսկ այս պայմաններում վրացական զիջողականություն սպասելը տխմարություն է. զիջում են ուժեղին, զիջում են տղամարդուն, բայց ոչ մեզ: Հետևաբար, չի բացառվում, որ հաջորդ տարի տերյանական տոնակատարություններն անցկացվեն վրացերենով (դե, ամեն ինչ միանգամից չի լինում): Արծվիկ Մինասյանն ու Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է էլ Ջավախքի երեսը չտեսնեն, իսկ մյուսները, ովքեր կուզենան «փառավոր» ելույթներ ունենալ, թող հիմիկվանից սկսեն վրացերենի պարապմունքները, դեռ մի տարի կա, մի քիչ դժվարությամբ, բայց հնարավոր է հասցնեն: Հա, մի բան էլ, էդ գրող-մրողներն էլ թող ինքնագլխություն չանեն, գիրք-միրք վերցնեն հետները, սահմանին հազար անգամ «բացատրում են» էլի չեն հասկանում էս մարդիկ, ամոթ է, մեր երկրի հեղինակությունն է, վրացիք ի՞նչ կմտածեն:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն

No comments:
Post a Comment