«Եթե Կիպրոսի հարավային հատվածը ձգձգի կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացը և 2012թ. միակողմանիորեն ստանձնի ԵՄ նախագահությունը, Թուրքիա–ԵՄ հարաբերությունները կխցանվեն։ Մենք չենք կարծում, թե նման պայմաններում հնարավոր կլինի Եվրամիության հետ շարունակել հարաբերությունները»,– ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ այդ մասին ինքն ասել է նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին։
Նշենք, որ օրեր առաջ Ահմեթ Դավութօղլուն Կիպրոսի հյուսիսային հատված կատարած այցի ժամանակ հույս էր հայտնել, որ 2012թ. Կիպրոսի միավորման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի, որից հետո Կիպրոսը կարողանա որպես միացյալ պետություն ստանձնել ԵՄ-ի նախագահությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment