Wednesday, July 27, 2011

ԱՄՆ կոնգրեսականը հրաժարական է ներկայացրել սեքս-սկադալի պատճառով՝ ճանապարհ բացելով հայ թեկնածուի համար

News.am. 27-7-2011- Սեքս-սկադալի պատճառով հրաժարական է ներկայացրել ամերիկացի եւս մեկ կոնգրեսական՝ Դեվիդ Վուն։
Օրեգոն նահանգից ընտրված 52-ամյա դեմոկրատ Վուին մեղադրում են իր նախընտրական քարոզարշավի վրա փողեր ծախսած ընկերոջ 18-ամյա աղջկա հետ ինտիմ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Միջադեպի մանրամասներն ամերիկյան լրատվամիջոցները չեն ներկայացնում, սակայն միայն այդ մեղադրանքները բավական են եղել, որ կոնգրեսականը հրաժարական տա։
«Երեխաներիս բարօրությունն ամենակարեւորն է»,- ասված է հուլիսի 26-ին տարածած Դեվիդ Վուի հայտարարության մեջ։
Նշենք, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է ձեռնտու լինել Օրեգոն նահանգի մեկ այլ ներկայացուցչի՝ էթնիկ հայի համար։ Այդ նահանգի ներկայացուցիչ Բրեդ Ավագյանը դեռ ապրիլին հայտարարել էր, որ մտադիր է հաջորդ տարի Դեմոկրատական կուսակցության կողմից Դեվիդ Վուի դեմ առաջադրվել ԱՄՆ Կոնգրեսի համար։
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Ավագյանը մեկ անգամ չէ, որ հիշատակվել է իբրեւ պոտենցիալ թեկնածու։ Սակայն նա միակ թեկնածուն չէ։ Կոնգրեսի նախկին անդամ Գրեգ Մաքֆերսոնը եւս հրապարակայնորեն հայտարարել է առաջադրվելու իր մտադրության մասին։
Բրեդ Ավագյանը կապեր ունի ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ եւ պարբերաբար ակտիվություն է ցուցաբերում ամերիկահայերին հուզող հարցերի առնչությամբ։

No comments: