Wednesday, July 27, 2011

Ադրբեջանում Թուրքիայից արտագաղթած քուրդ ընտանիքներ են բնակեցվում

Panorama.am. 27-7-2011- «tia.az» կայքը հայտնում է, որ վերջին օրերին քուրդ ընտանիքների` Ադրբեջանում բնակեցվելու մասին մամուլում հրապարակումները հաճախակիացել են: Ըստ կայքի` օրերս Լենքորանի շրջանում 38 քուրդ ընտանիք է բնակեցվել: Տեղի բնակչության դժգոհությունը չհարուցելու համար իշխանությունը նրանց ներկայացրել է որպես Նախիջևանից եկածներ: Այնտեղ նրանք ապահովվել են հողատարածքներով և աշխատանքով:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի հարավում քրդերի բնակեցման գործընթացը սկսվել է դեռևս երկու տարի առաջ: Քուրդ ընտանիքներն առաջինը բնակեցվել են Լերիքի շրջանում:

«Հստակ հայտնի չէ, թե այդ գործընթացի հետևում ովքեր են կանգնած, սակայն, մի բան պարզ է, որ դա կյանքի կոչող և ֆինանսավորող անձինք իշխանության մեջ ներկայացված մի քանի պաշտոնյաներ են»,- հայտնել է պարբերականը:

No comments: