Wednesday, July 27, 2011

Էրդողանը ժամանում է Ադրբեջան

Tert.am. 27-6-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում Էրդողանը հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։
Նշենք, որ Թուրքիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սա Էրդողանի երկրորդ արտերկրյա այցն է։ Անցած շաբաթ նա այցելել էր Կիպրոսի թուրքական հատված։

No comments: