Tuesday, July 19, 2011

Կ. Ռուբինյան. «Կողմերը հասարակության հետ անկեղծ չեն»

«Առավոտն» անդրադարձել է «Առցանց ազատականների ալյանս» խմբի` «3Ա»-ի նախաձեռնության հեղինակ, ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանի կարծիքին` իշխանություն-ՀԱԿ երկխոսության վերաբերյալ: «Ես ոչ մի տրամաբանություն այդ երկխոսության մեջ չեմ տեսնում»,- ասել է Ռուբինյանը, նաեւ ավելացրել, որ կողմերը հասարակության հետ անկեղծ չեն, ինչի վկայությունը փակ դռների հետեւում, հասարակությունից թաքուն երկխոսելու փաստն է: Այդ երկխոսությունը հասարակության հետ առնչություն չունի, քաղաքական իրական շահերի հետ առնչություններ չունի: Սա մի արտառոց երեւույթ է, տեսնենք` ինչով կավարտվի»:

No comments: