Thursday, July 28, 2011

Համահայկական խաղերին ժամանող սփյուռքահայերին կազատեն պետտուրքից

News.am. 27-7-2011- ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2011 թվականի օգոստոսի 13-21-ը Երեւանում կայանալիք 5-րդ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագրի պետական տուրքից: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` այն հարցը սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանի առաաջարկով ներառվել է կառավարության` հուլիսի 28-ի նիստի օրակարգ:
5-րդ համահայկական խաղերին մասնակցելու են աշխարհի քաղաքների հավաքական թիմերը (հայտ է ներկայացվել 90 քաղաքներից): Մասնակիցները գալիս են Հայաստան իրենց միջոցներով:
Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի Հայաստան ժամանող սփյուռքահայերի թվի ավելացմանը, թեեւ Ֆինանսների նախարարությունը աննպատակահարմար է համարել այն արտոնության տրամադրումը:
Նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքով` օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք պետական սահմանի անցման կետերում մինչեւ 120 օր մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է վճարեն 15 հազ. դրամ:

No comments: