Thursday, July 28, 2011

Դինքի ընտանիքը պահանջում է, որ մեղադրյալի աթոռին նստեն Դինքի սպանության բոլոր մեղավորները

News.am. 28-7-2011- Ստամբուլի դատարանը հուլիսի 25-ին ավելի քան 20 տարվա ազատազրկման է դատապարտել Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստին, ինչը Դինքի ընտանիքի դատապաշտպանները դրական են գնահատել, սակայն, միեւնույն ժամանակ ընդգծել, որ արդարադատությունը չի կայանա, եթե մեղադրյալի աթոռին չնստեն սպանության բոլոր մեղավորները, նշում է «Today’s Zaman»-ը:
Դինքի ընտանիքը եւ մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծում են, որ սպանության կասկածյալների եւ սպանության իրական պատվիրատուների, որոնք ամենայն հավանականությամբ զինվորական կամ ոստիկանական ուժերի ներկայացուցիչներ են, հնարավոր կապը բավարար չափով չի հետաքննվել:
Նշենք, որ դատարանը Սամաստին դատապարտել էր առավելագույն պատժի՝ ցմահ ազատազրկման, սակայն ստիպված է եղել մեղմել վճիռը, քանի որ Սամաստը սպանության պահին անչափահաս է եղել:

No comments: