Tuesday, July 19, 2011

Փորձագետ. Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ուղիղ բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական է

PanARMENIAN.Net -18 հուլիսի 2011 - «Ես պատկերացնում եմ, որ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև անմիջական բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական կլիներ, և միջնորդների մտքերը կարող են շարժվել այս ուղղությամբ: Զիջելով իր տեղը Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ՝ Երևանը կմնա ԼՂՀ անվտանգության երաշխավորը»,- հաղորդել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
«Սակայն բարդ է ասել, թե որքանով է այս տարբերակն իրագործելի ներկա բարդ պայմաններում: Հիմա Հայաստանը դե ֆայկտո ԼՂ անվտանգության երաշխավորն է, և այս իրավիճակը բխում է ոչ միան Երևանի և Ստեփանակերտի շահերից, այլ նաև նրանց, ովքեր վախենում են ուժերի հավասարակշռության արմատական խախտումից»,- ասել է Արեշևը:

No comments: