Wednesday, July 27, 2011

Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը ազգությամբ թուրք է

Panorama.am. 27-7-2011- Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար է նշանակվել Կորայ Թորգայը: Այս մասին հայտնում է «1news.az» գործակալությունը:
Ինչպես և Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի նախորդ ղեկավար Բիլգե Ջանկորելը, Կորայ Թորգայը նույնպես ազգությամբ թուրք է:
Նշենք, որ մինչ Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելը` Կորայ Թորգայը եղել է Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Սպասվում է, որ շուտով Կ.Թորգայը կժամանի Բաքու:

No comments: