Saturday, July 30, 2011

The Moscow Times. Եթե հանկարծ պատերազմ սկսվի, Ռուսաստանն աջակցելու է Հայաստանին

Panorama.am. 30-7-2011- «The Moscow Times»-ը հրապարակել է «Պատերազմական ամպեր են կուտակվում Կովկասի գլխին» խորագրով Փիթր Ռութլանդի հոդվածը, որում նա անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին:
Հոդվածում նշվում է, որ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած հանդիպումն առանց որևէ համաձայնության է ավարտվել:
Պատերազմը կանխելու միակ գործոնն այն է, որ գերտերություններից և ոչ մեկը չի ցանկանում, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն: Իսկ եթե հանկարծ պատերազմ սկսվի, Ռուսաստանն աջակցելու է Հայաստանին, քանի որ տարածաշրջանում Հայաստանը համարվում է Ռուսաստանի կարևոր դաշնակիցը:
Միայն ռուսական միջամտության սպառնալիքն է ծառայում այն հանգամքին, որ Թուրքիան չի աջակցում Ադրբեջանին այս հարցում:

No comments: