Saturday, July 30, 2011

Թբիլիսիի հայկական թաղամասում հրապարակայնորեն հայհոյում են հայ մայրերին

Bnaban.am. Շաբաթ, 30 Հուլիս - Վերջին 20 տարիների ընթացքում, Խորհրդային միության փլուզումից հետո, վրաց հասարակությունում պարբերաբար հակահայկական տրամադրությունների ալիքներ են բռնկվում: 20-րդ դարի 90-ական թվականների սկզբին, Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարման ժամանակ, հայերի հանդեպ ատելությունը զանգվածային բնույթ ստացավ:
Իրադրությունն աստիճանաբար հանդարտվեց եւ դիտարկվում էին միայն հասարակական տարբեր անձանց կողմից պարբերական հակահայկական արտահայտություններ եւ գործողություններ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայերի հանդեպ ատելության քարոզչությունը Վրաց Ուղղափառ եկեղեցու, քաղաքական տարբեր կուսակցությունների և վրաց մտավորականության ներկայացուցիչների կողմից սկսել է զանգվածային բնույթ ստ անալ:
Վրաստանի Խորհրդարանի կողմից այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Վրաստանում գործող կրոնական միավորումները կարող են իրավաբանական կարգավիճակ ստանալ, Վրաց Ուղղափառ եկեղեցին եւ նրա հոտը սկսեցին ցույցեր անցկացնել: Նրանց հարձակման հիմնական թիրախը Հայ Առաքելական Եկեղեցին եւ հայությունն է, Վրաց Ուղղափառ եկեղեցուն միացել են նաեւ քաղաքական տարբեր ուժեր եւ այսպես կոչված «մտավորականության» ներկայացուցիչներ, որոնք մեկ անգամ չէ, որ ներկայացրել են իրենց հայահայկական եւ հայատյաց մտքերն ու հայտարարությունները:

Վրաստանում գլուխ են բարձրացրել ազգայնական-ազգայնամոլները: Դրանում կարելի է համոզվել օրինակով, երբ Վրաստանի մի շարք մշակութային, քաղաքական, հոգեւոր գործիչների հակահայկական արտահայտությունների ալիքից հետո Թբիլիսիում սկսեցին ի հայտ գալ հակահայկական մակագրություններ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի` հայերով խիտ բնակեցված Հավլաբար շրջանում, «Գինու վերելքին» («Վիննի պոդյոմ» - փողոց Թբիլիսիում)` նորաբաց այգու եւ Վրաստանի նախագահի նստավայրի ճանապարհին, մի շենքի պատին հայտնվել է «Հայերի մայրը… » մակագրությունը` ֆաշիստական սվաստիկայով:
Մակագրության ի հայտ գալու ժամանակը եւ դրա հեղինակը հայտնի չեն: Այն մայիսի 26-ին նկատել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Հավլաբարի մի բնակիչ:
Վերջին իրադարձությունը` հայատյացության ալիքը, մասնավոր դեպք չէ, այլ անկախության ձեռքբերումից մինչեւ այսօր երկրում իրականացվող գործընթացների մաս եւ հետեւանք է: Երկարամյա խտրական քաղաքականության հետեւանքով Վրաստանի հայությունը զրկված է բոլոր այն իրավունքներից եւ ազատություններից, որոնք պետք է ապահովի պետությունը, որ եվրոպական հանրության անդամ է եւ արձանագրում է արեւմտյան կառույցներին ինտեգրվելու ձգտման մասին, որոնց հիմնական նպատակը մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն է:
Չնայած երկարամյա խտրականությանը, որը ֆիքսված է Վրաստանի Կառավարությանը ուղղված բազմաթիվ ամենամյա հաշվետություններում եւ երաշխավորագրերում, իրականում խտրական քաղաքականությունը նպատակաուղղված զարգանում է ու ընդունում համակարգված հակահայ բնույթ` արտահայտված հետեւյալ տեսքով. մասնավոր եւ հանրային արտահայտություններ եւ հայտարարություններ հասարակական գործիչների կողմից (քաղաքական, հոգեւոր, մտավորականություն եւ այլն) ԶԼՄ-ներում, պետական մարմինների կողմից միջազգային իրավունքի եւ նորմերի անտեսման մակարդակում (ինչպես մասնակի կամ խեղաթյուրված կերպով վավերացված, այնպես էլ վավերացման սպասող):

Գեորգի Մեֆարիշվիլի

No comments: