Wednesday, July 20, 2011

WikiLeaks. Ինչու էին Սաակաշվիլիին ձեռնտու հայ-թուրքական հարաբերությունները

Tert.am. 20-7-2011- WikiLeaks կայքի գաղտնազերծումներից մեկն անդրադառնում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի օգանականի տեղակալ Թինա Քեյդենաուի միջև 2009թ.տեղի ունեցած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը։
Ինչպես երևում է գաղտնազերծված փաստաթղթից (այն պատկանում է ԱՄՆ Պետքարտուղարությանը), հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, տարածաշրջանային նշանակության հարցերին։
Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին ասել է, որ ինքը հայ–թուրքական հարբերությունների հնարավոր բարելավումը (2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, որոնք սակայն այդպես էլ կյանքի չկոչվեցին) որպես դրական քայլ է դիտարկում և հուսով է, որ «վերջին իրադարձությունները Հայաստանին կդրդեն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից»։
Քայդենաուն իր հերթին համաձայնել է, որ հայ–թուրքական հարաբերությունների բարելավումը, կարող է դրական կերպով անդրադառնալ Հարավային Կովկասի վրա (մասնավորապես, տնտեսական զարգացման վրա)։

No comments: