Wednesday, August 31, 2011

Պենտագոնը 10 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին

Tert.am. 31-8-2011- Պենտագոնն ընդունել է 44 մլն դոլար արժողությամբ ռազմական աջակցության համար նախատեսված փաթեթը, որից 10 մլն դոլարը հատկացվելու է Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացնում է Trend–ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։
Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական ջակցության հիմնական նպատակն է մեծացնել այդ երկրի ռազմածովային ուժերի մարտունակությունն ահաբեկության դեմ պայքարում։ Աջակցությունն իրենում ներառում է ոչ մեծ չափերի մոտորանավակներ, շարժիչներ, ջրասուզման համար նախատեսված հանդերձանք և համապատասխան վարժանքներ։
Ադրբեջանից բացի Պենտագոնը ֆինանսական աջակցություն կհատկացնի Թունիսին, Մալթային, Լիտվային և Հունգարիային։

No comments: